Վթարային ջրանջատում Աջափնյակ վարչական շրջանում

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 10:04
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Շինարարների, Էստոնական, Արզումանյան, Առաքելյան, Սիսակյան, Լենինգրադյան, Հալաբյան, Ջանիբեկյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիորսյան, Չուխաջյան, Միրաքյան, Սպորտի, Հասմիկի, Ա. Սարգսյան, Թերլեմեզյան, Աբելյան, Լուկաշինի, Գր. Զոհրապի, Ոսկանյան, Պարսեղով փողոցների, Վշտունի փողոցի և իր նրբանցքների, Խ.Խաչատրյան փողոցի և իր նրբանցքների, Բաշինջաղյան փողոցի առանձնատների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Ամենաընթերցվածը