Արտակարգ դեպք Երեւանում. եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել եղբորը

  • Ներքին կյանք - 12 Փետրվարի 2018, 09:33
Երեւանում, փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկում եղբայրների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ա.-ին, ով ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում:

Ոստիկանները Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ա.-ին, ով կասկածվում է եղբորը դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ: Ոստիկանները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ նշված տանը հայտնաբերվել են արնանման հետքեր:

Ամենաընթերցվածը