Հարկային օրենսգրքում երեք էական փոփոխություն է արվելու

    • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2018, 13:26
Մարտ ամսին կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, այսօր լրագրողներին ասաց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Օրենսգրքում մի շարք փոփոխություններ են առաջարկվելու գարնանը, որոնցից փոխնախարարն առանձնացրեց երեքը:

«Այսօր էական երեք փոփոխություն պետք է արվի: Առաջինը, պետք է վերանայել համատեղ պայմանագրերի շրջանակներում հարկային պարտավորությունների հարվարկման մոտեցումները, երկրորդ, վերանայել կոնցենսիոն պայմանագրերի շրջանակներում ստացված ակտիվների գծով կատարված ձեռքբերումների  հաշվանցման մոտեցումները: Նաև գործիքներ են ներդրվելու, որով կխթանվի հարկ վճարողների «վերակենդանացման» գործընթացը, ոչ թե լուծարումը»,- ասաց Անանյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, որ Հարկային օրեսնգիրքը դեռևս լիարժեք ուժի մեջ չմտած՝ տարբեր փոփոխությունների ու լրացումների ենթարկվեց, փոխնախարարն ասաց, որ դա ոչ թե կառավարության նախաձեռնությունն է եղել, այլ քննարկումների արդյունքում ստացվել են տարբեր առաջարկներ, որոնք պետք է ներառվեին օրենսգիրք:

Ամենաընթերցվածը