Դատապարտյալը կշռաքարերով երկու ռեկորդ է սահմանել

  • Ներքին կյանք - 11 Փետրվարի 2018, 12:36

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի   դատապարտյալը կրկնակի ռեկորդ  է սահմանել:

 ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանի և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 2017 թվականի մայիսին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու եւ այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ եւ ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ: Ռեկորդը գրանցելու համար նյութերը ուղարկվել էին «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեցկացրին ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի մամուլի կենտրոնից, 2018 թ փետրվարի 9-ին հանձնաժողովը դարձյալ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում էր ավելի ընդլայնված կազմով, այս անգամ արդեն ռեկորդը «Դյուցազնագրքում» գրանցելու նպատակով: Հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ, Ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Արմեն Բադեյանը,  «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Հայաստանի փաուեր լիֆթինգի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, նույն մարզաձևի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը և «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, վաստակաշատ մանկավարժ Ղուկաս Ղուկասյանը:

Այս անգամ Արթուր Կարապետյանը կրկնակի ռեկորդ է սահմանել, առաջինը՝ մեկ րոպեում 8 կիլոգրամ կշռող կշռաքարը 105 անգամ վեր բարձրացնելով, իսկ հաջորդը՝ 2 ժամում յուրաքանչյուր ձեռքում պահած  7 կիլոգրամանոց կշռաքարը 10 000 անգամ անընդմեջ բարձրացավ մինչև ուսագոտին:

Ամենաընթերցվածը