Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • Ներքին կյանք - 10 Փետրվարի 2018, 13:23

Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությն հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, փետրվարի 11-12-ն առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-12-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Ամենաընթերցվածը