ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի վիճակի վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը

  • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 23:07
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։

Ամենաընթերցվածը