Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են

  • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 12:57
Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի:

Ս. Գրիգորյանի հաղորդմամբ՝ նշված թանկացումները պայմանավորված են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

Ամենաընթերցվածը