Ոչ մի պատճառ չկա, որ Արա Բաբլոյանը չշարունակի պաշտոնավարել. Շարմազանով

  • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 11:38
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընտրվել է մայիսի 18–ին եւ որեւէ նոր ընտրության տրամաբանություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝  անդրադառնալով այն լուրերին, որ հունվարի 12-ին, ԱԺ խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը՝ դրվատելով 6–րդ գումարման Աժ աշխատանքները, ակնարկել է, որ Արա Բաբլոյանը շարունակելու է պաշտոնավարել։

«Սահմանադրական որեւէ պահանջ չկա, որ Աժ–ն ապրիլից հետո նախագահ կամ փոխնախագահ փոխի։ ԱԺ աշխատանքները նորմալ ընթանում են, ոչ մի պատճառ չկա, որ Արա Բաբլոյանը չշարունակի»,–ասել է Շարմազանովը։

Ամենաընթերցվածը