«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ով է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն

  • Ներքին կյանք - 13 Հունվարի 2018, 09:54
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:

Նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետևյալը.

«Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը…»:

Այսպիսի բացառիկ գովքը, ինչիպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերևս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենաընթերցվածը