Հիվանդանոցներում շնչառական հիվանդություններից բուժվում է 650 մարդ

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 18:54
Օրական մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով Երևանի հիվանդանոցներում գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիությունը կայունացել է։ Նվազել են ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապօգնության կանչերը: Դիմելիության աճ է գրանցվել միայն մարզային հիվանդանոցներում։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Ներկայումս հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 650 հիվանդ, որոնց մեծ մասը 0-4 տարեկան երեխաներ են:

Բուժկանխարգելիչ կազմակերպություններն ապահովվել են հակավիրուսային դեղով։ Հանրապետություն է ներկրվել գրիպի դեմ կանխարգելիչ 110 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է պոլիկլինիկական կազմակերպություններին։

Ամենաընթերցվածը