ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին կփոխարինի Կարինե Աճեմյանը

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 17:07

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում պատգամավոր Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Կարինե Աճեմյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում: Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխարինող անդամ է:

Խորհրդի օրակարգում ընդգրկված է նաև Միջխորհրդարանական միությունում հայաստանյան պատվիրակության կազմում Կարինե Աճեմյանին փոխարինելու հարցը: Նրան կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:

Ամենաընթերցվածը