«Հմեյմիմի առեղծվածը». Հարձակումներ Սիրիայում ռուսաստանյան բազայի վրա. Ռազմինֆո

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 15:31
Ամանորի գիշերը զինյալները նախ հրետակոծեցին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազան, ինչին հաջորդեց անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակում: Զինյալների արձակած ԱԹՍ-ների բավականին բարդ կառուցվածքը, ինչպես նաև արձակման վայրը հուշում են «թուրքական հետքի» մասին, շրջանառվում են նաև ԱՄՆ մասնակցության մասին լուրեր: Այս մասին նշված է Razm.info-ի անդրադարձում:

«Տելեգրամ» սոցիալական ցանցում Directorate 4 անվամբ խումբը հրապարակեց նաև զինյալների արձակած արկերից մեկը, որի վրա գրված է.

«Սոչին ձերն է, իսկ Համան՝ մերը»: Հատկանշական է, որ գրառումը կատարվել էր արաբերենով և թուրքերենով՝ Սիրիայի թուրքական զինյալների կողմից:

Այնուհետև, հունվարի 6-ին, «Հմեյմիմ« ավիաբազայի վրա մասշտաբային հարձակում եղավ՝ այս անգամ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ են մղել ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ուժերով:

«Անօդաչու թռչող սարքեր մինչև այս էլ կիրառվել են, սակայն այս անգամվա դեպքը տարբերվում է մյուս միջադեպերից», — այս մասին իր հարցազրույցում հայտարարել է «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տնօրեն Իգոր Կորոտչենկոն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենաընթերցվածը