5 հայեր անսպասելի հայտնվել են Բաքվի օդանավակայանում, այնտեղ մնացել 12 ժամ

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 09:09
«Չինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Թբիլիսի չվերթը եւ որում գտնվել են նաեւ 5 հայեր, կատարել է պարտադրված արտակարգ վայրէջք Բաքվում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Ինքնաթիռի 5 հայերից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են եղել, 2-ը՝ ազգությամբ հայեր, բայց այլ պետությունների քաղաքացիներ:

Անձնակազմի անդամների բացատրության համաձայն, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում՝ մառախուղի պատճառով: Ինքնաթիռի հայ ուղեւորներին ուղեկցել են օդանավակայանի չեզոք գոտի ու այնտեղ են մնացել 12 ժամ, մինչեւ մառախուղը ցրվել է եւ շարունակվել է չվերթը Ադրբեջանից Վրաստան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Ամենաընթերցվածը