Այսօր էլ ձյուն կգա, եղանակը կցրտի

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 09:07
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում` հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կբարձրանա 3-4, 14-ի և 15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը