«Ճվճվ Արոյի» որդիներին քրեական աշխարհը որպես հերոսների է ընդունել. Ժամանակ

  • Ներքին կյանք - 12 Հունվարի 2018, 08:53
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» նախօրեին կալանավորված երկու ոդրիներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ԿՔՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների:

Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն եւ տեղավորեն Սարգիսին ու Սերժին:

Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարեւոր պատճառ է:

Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգեւատրում է լինելու»:

Ամենաընթերցվածը