Եթե նման աճը շարունակվեր, մենք ստիպված էինք լինելու մեր երթևեկությունը փոխել. նախարար

    • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 14:19
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի մասով: Հաջոդ շաբաթ կառավարության հաստատմանը կներկայացվի օրենքի նախագիծ, որով այս տարվա ապրիլի մեկից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Նախարարը շեշտեց, որ մինչև ապրիլի մեկը ներմուծված ու հաշվառված մեքենաներին չի վերաբերելու այս արգելքը:

Այն տեղեկություններին, թե այս արգելքով կառավարությունը փորձում է դաշտից դուրս մղել մանր ներկրողներին, որպեսզի խոշոր ընկերությունները կարողանան իրենց ձախ ղեկով մեքենաները վաճառել, Վահան Մարտիրոսյանը նման պատասխան տվեց. «Դրանք բոլորը խոսակցություններ են: Եկեք թվերով նայենք: Այսօր Հայաստանում կա 36 հազարից ավելի աջ ղեկով մեքենա: Միայն 13 800 մեքենա ներկրվել է 2017 թվականին: Այսինքն՝ ըստ տարիների երկրաչափական պրոգրեսիայով աճում է ներկրումների քանակը: Եթե նման աճը շարունակվեր, մենք ստիպված էինք լինելու մեր երթևեկությունը փոխել և դարձնել ձախակողմյան: Իսկ դա շատ ավելի ծանր կլիներ, որովհետև ձախ ղեկով մեքենաների թիվն ավելի մեծ է»:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը