«Վինար»-ը մարել է գյուղացիներին ունեցած պարտքերը

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 13:48
«Վինար» ընկերությունը մարել է գյուղացիական տնտեսություններին խաղողի մթերումների դիմաց ունեցած իր պարտքերը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Այդ հարցը լուծվեց, «Վինար» ընկերության կողմից երեկ մեր ներկայությամբ գումարները բաժանվել են: Մնացել էր 34 մլն դրամի պարտք, որից 31 մլն դրամը բաժանվել է, մնացած 3 մլն-ը ևս կա, ուղղակի տեխնիկական պատճառներով գյուղացիները չեն ներկայացել: Առաջիկա օրերին դա էլ կբաժանվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ հարցը վերջին երեք տարում մշտապես գտնվել է ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումները ընկերությունների կողմից մոտ 90 տոկոսով կատարվել են: «Վերամշակողները գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչև ապրիլի 1-ը որպես վերջնաժամկետ կվճարեն բոլոր պարտքերը»,-ասաց Մակարյանը:

Ամենաընթերցվածը