Տարոն Մարգարյանը թաքուն ասուլիս է տվել ու փախել կառավարության շենքից

  • Ներքին կյանք - 11 Հունվարի 2018, 13:37
Կառավարության շենքում այսօր կիսագաղտնի ասուլիս է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կառավարության նիստից հետո սովորաբար նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարները ճեպազրույցներ են ունենում լրագրողների հետ: Տարոն Մարգարյանը որոշել էր այսօր ճեպազրույց տալ, բայց միայն ընտրովի լրատվամիջոցներին: Ցուցակն էլ կազմել էր քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը, ով կառավարությում որոշում էր, թե ով պետք է մասնակցի այդ ճեպազրույցին: 

Այն ժամանակ, երբ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո պատասխանում էր լրագրողների հարցերին, կառավարության շենքի երկրորդ հարկում մի քանի ԶԼՄ-ների հարցերին պատասխանում էր Տարոն Մարգարյանը: 

Երբ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձեցին միանալ Տարոն Մարգարյանի ճեպազրույցին, Երևանի քաղաքապետն արագ հեռացավ՝ ասելով, թե խորհրդակցության է շտապում:

Ամենաընթերցվածը