Մխչյան գյուղում տանտերն իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 22:25
Հունվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչյան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Թե ինչպես և ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկանց տանը՝ պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը:

Ամենաընթերցվածը