Գեղարքունիքում 2017 թվականին ծնվել է 2223 երեխա

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 20:00

Գեղարքունիքի մարզում 2017 թվականի 12 ամիսների ընդհանուր գումարի արդյունքով լույս աշխարհ են եկել 2223 երեխա, որոնցից 1175-ը՝ տղաներ եւ 1048-ը՝ աղջիկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2017 թվականի դեկտեմբերին մարզում ծնվել է 217 երեխա՝ 115 տղա եւ 102 աղջիկ:

Տարվա վերջին ամսին գրանցված ծնունդների կեսից ավելին տվել է միայն Մարտունու տարածաշրջանը՝ 134: Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է՝ գրանցված 40 ծնունդներով: 2016 թվականի համեմատ, սակայն, ծնունդների տարեկան ցուցանիշը 2017 թվականին զիջում է 139-ով: Նույն աղբյուրի համաձայն՝ 2016 թվականին Գեղարքունիքում ծնվել է 2362 երեխա՝ 1318 տղա, 1044 աղջիկ: 2017 թվականին Մարտունու տարածաշրջանի համայնքներում ծնված երեխաների թիվը հասել է 1090-ի, որն էլ կազմում է մարզի 5 տարածաշրջանների ընդհանուր թվի 49 տոկոսը:

Ամենաընթերցվածը