Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 17:33
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:

Ամենաընթերցվածը