ՊԵԿ պարզաբանումը ճանապարհային հարկի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 17:26
Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Հարկային օրենսգիրքը, որի բաժին 9ը վերաբերում է ճանապարհային հարկին: Օրենքի կիրարկման նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում, հայտնում ենք, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան՝ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմը (շարժակազմը)  անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրությունն է, տրանսպորտային միջոց  դիտարկվում է ավտոմոբիլային (թամբային) քարշակը կամ ավտոմոբիլային (թամբային) քարշակը կիսակցորդով, որի կազմում քարշակը որպես առան­ձին տրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլ չի դիտարկվում: Այդ առնչությամբ ՊԵԿը տեղեկացնում է, որ.

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման (ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի՝ օրենսգրքի 188րդ հոդվածի 1ին մասով սահմանված դրույ­քաչափերի կիրառման) առումով՝

1) կիսակցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ըն­դուն­վում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը,

2) կիսակցորդով և կցորդով ավտոմոբիլային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ըն­դուն­վում կիսակցորդի և կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը,

3) միայն կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և կցորդի (կցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաընթերցվածը