«Թոփ-Սփին» ապահովագրական գործակալությունը դադարեցրել է Բագրատաշենի մաքսատան տարածքում աշխատանքը. Tert.am

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 16:47
Բագրատաշենի մաքսատան տարածքում մեքենաների ապահովագրական պայմանագրեր կնքող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին երեկ երեկոյան ժամը 22:00-ից մինչև հիմա չի աշխատում: Այս մասին Tert.am-ին հայտնել է նախօրեին բողոքի ակցիա իրականացրած Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալներից Արգիշտի Դովլաթյանը:

«Չգիտենք՝ հիմնական է փակվել, թե ոչ, անորոշ է, բայց այս պահին չեն աշխատում»,- հայտնել է ԱՊՊԱ գործակալ Արգիշտի Դովլաթյանը:

Հիշեցնենք, որ «Թոփ-Սփին» ընկերությունը, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալն է, տարածք է վարձակալել հենց մաքսատան տարածքում, իսկ մյուս գործակալները ստիպված են մաքսատան տարածքից դուրս տեղակայված գրասենյակներում աշխատել։

Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները հունվարի 9-ին գրավոր դիմումներ են ներկայացրել Պետեկամուտների կոմիտե և վարչապետին հետևյալ պահանջով՝ կամ մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր կնքող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին դուրս հանել տարածքից, կամ մյուս գործակալություններին էլ հնարավորություն տալ մաքսատան ներսում ապահովագրական գործունեություն ծավալել:

Ամենաընթերցվածը