Սասնա ծռեր խմբի համակիրները փակել էին Արշակունյաց պողոտան

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 14:50

Սասնա ծռերխմբի համակիրները այսօր կարճ ժամանակով փակել են Արշակունյաց պողոտան՝ բողոքելով հացադուլ հայտարարած Սասնա ծռերի անդամների պահման պայմանների դեմ: Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ից խմբի անդամներից Արմեն Բիլյանն ու Սամբատ Բարսեղյանը հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով լուծել իրենց առողջական խնդիրներն ու իրենց տեղափոխել այլ քևեակատարողական հիմնարկ:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով Արշակունյաց փողոցը փակողների թվում էր, ասել է, որ ավելի քան 20 օր հացադուլ հայտարարած այս անձանց ինքնազգացողությունը վատացել է, բայց պետության կողմից նրանք անուշադրության են մատնված: Ըստ ազատամարտիկի՝ 5 հոգանոց խցերում 10-15 մարդ է պահվում այսօր, տարրական պայմաններ չկան քրեակատարողական հիմնարկներում:

Ամենաընթերցվածը