Սերժ Սարգսյանը տոնական օրերին Հայաստանում է եղել. Նախագահի մամուլի քարտուղար

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 11:46
Սերժ Սարգսյանը տոնական օրերին հանրապետությունից չի բացակայել: Այս մասին  «Արմենպրես»-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական օրերին եղել է Հայաստանում: Որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ Նախագահն այդ օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնեց Հակոբյանը:

Անդրադառնալով Սուրբ ծննդյան պատարագին Սերժ Սարգսյանի ներկա չլինելու և «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին հրապարակումներին՝ ՀՀ Նախագահի մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ասաց, որ դա ապատեղեկատվություն է. «Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն, այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- նշեց Վլադիմիր Հակոբյանը՝ հավելելով, որ նախօրեին այդ մասին համապատասխան պարզաբանումն արդեն տվել է:

Ամենաընթերցվածը