Համաշխարհային բանկը Հայաստանի համար 3.8% աճ է կանխատեսում 2018 թվականին

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 11:19

Համաշխարհային բանկը 2018 թվականի համար 3.1% տնտեսական աճ է կանխատեսում աշխարհում: Կանխատեսումը 2017 թվականի համեմատ բարելավվել է՝ հաշվի առնելով ներդրումների, արտադրության և առևտրի ոլորտներում սպասվող զարգացումը, ինչպես նաև հումքի գների աճը:

Բանկի կանխատեսմամբ Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս:

Նշվում է, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում:

Ամենաընթերցվածը