Գեներալ Մանվելը իրենո՞վ է արել Սամվել Ալեքսանյանի փողը. Ժամանակ

  • Ներքին կյանք - 10 Հունվարի 2018, 08:31
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, եւ այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին:

Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին եւ կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, եւ այն կարիքավորներին բաժանելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»:

Ամենաընթերցվածը