Ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 15:08
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Արթիկ - Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման

աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը