Սերժ Սարգսյանը «չորով» մերժել է գեներալ Մանվելին

  • Ներքին կյանք - 07 Դեկտեմբերի 2017, 09:11
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Մանվելն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ փորձել մարտական-բանակային «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել, կանխել նրա պաշտոնանկությունը։

Հիշեցնենք` Բաղմանյանը եւս եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որի 25-ամյակն օրերս շուքով նշվեց «Վան» ռեստորանային համալիրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին խիստ պատճառաբանված ներկայացրել է պաշտոնանկության պատճառները, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, եւ «չորով» փակել է թեման, ասելով` «անհնար» է:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ բարձրաստիճան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «գեներալը» պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, եւ «իր հետ կապված որեւէ խնդիր չկա»:

Հիշեցնենք` մամուլում գրվել էր, որ նա եւս պաշտոնանկ կարվի: Ի դեպ, օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, Ստեփան Գալստյանը, ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի, մասնակցում էր»:

Ամենաընթերցվածը