Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը կգնեն Էկոնոմիկայի նախարարության շենքը. armtimes.com

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 21:40
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ շենքը գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն եւ համատեղ բիզնես պլան են մշակել:

Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի: Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում եւ այլ ուսումնասիրություններ իրականացնում: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:

Ամենաընթերցվածը