Կառավարության աշխատակազմում կստեղծվի նոր վարչություն

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 19:29

ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի Ծրագրերի մեթոդաբանության և մոնիթորինգի վարչություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում: Կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը  կայանում է նրանում, որ նշված վարչությունն իրականացնելու է ռազմավարական ծրագրերի և ՀԳՄ-ներից ստացվող միջին (ոլորտային)  մակարդակի ծրագրերի ուսումնասիրություն, դրանց մշակման մեթոդաբանական աջակցություն, ինչպես նաև մոնիթորինգ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան ծրագրերի կատարման ընթացքի նկատմամբ:

Միաժամանակ ԵՄ հետ համագործակցության շրջանակում քննարկվել է կառավարության աշխատակազմում ծրագրերի  մշակման մեթոդաբանության մոնիթորինգի ուժեղացման խնդիրը՝ նպատակ ունենալով բարձրացնել նշված փաստաթղթերում ամրագրված պահանջների իրականացման արդյունավետությունը:

Այդ նպատակով պետական կառավարման բարեփոխումների շրջանակում ԵՄ-ի հետ կնքվել է օժանդակություն ցուցաբերելու համաձայնագիր:

Ամենաընթերցվածը