«Կառավարությունը, որը չի ապահովել այդ աճը, լսելո՞ւ է պետության գլխի հորդորը»

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 17:11
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:

«Ինձ հետաքրքիր է՝ այս կառավարությունը, որը չի ապահովել այդ աճը, լսելո՞ւ է պետության գլխի հորդորը, թե ոչ»,- հարցրեց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունները ձևավորվում են քաղաքական գործընթացների ու ընտրությունների շրջանակներում, որից հետո ներկայացնում են ծրագիր, որը հաստատում է Ազգային ժողովը:

«Ծրագիրը ամրագրում է այն թիրախները, որոնք դրված են դրա հիմքում: Մասնավորապես, այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են տնտեսական աճի այլ ցուցանիշներ: Իսկ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի դրանց տվյալ տնտեսական իրավիճակում, որը տարբերվում է այլ ժամանակահատվածների տնտեսական իրավիճակից»,- ասաց փոխվարչապետը:

«Շնորհակալություն հարցիս չպատասխանելու համար»,- արձագանքեց Գևորգ Պետրոսյանը: 

Ամենաընթերցվածը