Դավիթ Տոնոյանը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 16:52
«Ես նրա հետ ծառայել եմ, բայց կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց արտակարգ իրավիճակների նախարար, ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԶՈւ զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Բաղմանյանը թերացել է աշխատանքում, Տոնոյանը պատասխանեց. «Եթե Վիգեն Սարգսյանը նման բան է հայտարարել, ուրեմն այդպես էլ եղել է»:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ այն փուլում, երբ աշխատել է Բաղմանյանի հետ, ինքը թերացում չի նկատել:

«Ես ավելին, քան Պաշտպանության նախարարն է ասել, չեմ կարող ասել»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը