Առաջիկա տարիներին մայրաքաղաքի 160 մանկապարտեզներ կվերանորոգվեն

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 16:41
Երեւան քաղաքի 160 մանկապարտեզներ առաջիկա հինգ տարիների ընթացքում կվերանորոգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգված համար 70 մանկապարտեզի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` Երեւանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիր են ստորագրել, որով հաջորդ երեք տարիների ընթացքում Երեւանի շուրջ 40 մանկապարտեզներ վերանորոգվեն: «Երեւանի քաղաքապետարանի բյուջեով եւ բարերարների աջակցությամբ մեր մյուս մանկապարտեզները եւս կվերանորոգենք: Մեր նպատակն է, որ մեր երեխաներն ու մեր մանկապարտեզի աշխատակազմը նորմալ պայմաններում աշխատեն»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Շրջելով համար 70 հիմնանորոգված մանկապարտեզում, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը հովանավորության համար: «Մեր ցանկությունն է. որ Երեւան քաղաքի բոլոր մանկապարտեզները նման պայմաններ ունենան : Հաջորդ տարիներին Երեւան քաղաքի մանկապարտեզներում կսկսվեն մասշտաբային վերանորոգման աշխատանքներ եւ մյուս երեխաներն էլ հետ չեն մնա եւ կունենան նման վերանորոգված լավ պայմաններով մանկապարտեզ»,-հավելեց քաղաքապետը:

Ամենաընթերցվածը