Արցախի ևս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 10:53
Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց  բնակարան  է նվիրում  Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է:

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել  արդեն 12 ընտանիքի: Դեռ 11 ընտանիք էլ տուն կստանա:

Ամենաընթերցվածը