ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 09:07
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր 21 կողմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է:

Նա մինչեւ ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար էր:

Ամենաընթերցվածը