Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. Հրապարակ

  • Ներքին կյանք - 06 Դեկտեմբերի 2017, 08:53
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլեւ սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երեւանում եւ, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։

«Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին եւ իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա»,- մեզ ասաց պարոն Լոքյանը, որը երեկ «ուժեղ գրիպ» էր:

Հա՛մ գրիպ եք, հա՛մ փող չունենք: «Ես նման բան չասացի, երբ գործարանն աշխատի, առաջինը ձեզ կհյուրասիրենք»: Ու կասե՞ք, թե որտեղից վերջապես «ճարեցիք» փողը։ «Պարտադիր»:

Ամենաընթերցվածը