Ինչու պաշտոնանկ արվեց Հայկազ Բաղմանյանը

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 16:37
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հարցին:

«Նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է», ասել է Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր գրել է իր հորդորով:

«Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ», ասել է նա:

Hraparak.am-ի տեղեկություններով, Բաղմանյանից վաղուց ազատվել էր ուզում ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, բուն պատճառը եղել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթունի հետեւանքով զոհված երեք զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում եւ կոռուպցիոն ռիսկերի մասին եւս բարձրաձայնվել էր:

ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը Մովսես Հակոբյանը ցանկանում է ընդհանրապես վերացնել: ԶՈՒ ԳՇ պետն այս պահին ունի 3 տեղակալ, կարծում են, որ կմնա երկուսը։

Ամենաընթերցվածը