«Ես հիմա բիզնես չունեմ, բայց իմ ընտանիքն ունի, չի բողոքում». ՀՀԿ խմբակցության ղեկավար

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:52
«Ես պետք է աշխատեմ, որ բազմապատկեմ այդ բիզնեսները, եթե հնարավորություն ունենամ, ցավոք սրտի, ժամանակս չի ներում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողները նկատեցին, որ երկրում տնտեսական իրավիճակը վատթարանում է, բայց պաշտոնյաները շարունակում են հարստանալ: Երբ Վահրամ Բաղդասարյանը հարստացման փաստեր պահանջեց, լրագրողները նատեցին, որ հենց նրա անունն է կապվում տարբեր բիզնեսների հետ:

«Երբ որ կհասցնեմ այս կաբինետից դուրս գամ, կտասնապատկեմ և կհարյուրապատկեմ բիզնեսները, եթե հնարավորություններս ներեն»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին, թե այսինքն՝ ինքը չի հերքում, որ բիզնեսներ ունի, նա պատասխանեց. «Ես հիմա չունեմ, բայց իմ ընտանիքն ունի: Բայց դա էն բիզնեսը չի, որը ձեր աչքին ըտենց երևում ա»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ վիճակում է իր ընտանիքի բիզնեսը, գործերը լավացե՞լ են, թե վատացել:

«Ընդհանուր առմամբ նորմալ գնում է, իմ ընտանիքը չի բողոքում, այդքան էլ բողոքական չէ: Իմ ընտանիքը Երևանում ոչինչ չունի, բայց Վանաձորում ինչ-որ փոքրիկ բաներ կան: Եկամուտներն այդքան էլ չեն ավելացել», պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ամենաընթերցվածը