«Կարապի լիճ» սահադաշտը կգործի դեկտեմբերի 8-ից

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:18

«Կարապի լիճ» սահադաշտը պաշտոնապես կբացվի  դեկտեմբերի 8-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` դեկտեմբերի 11-ին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կկայանա «Դեպի ապագա» սառցե ներկայացման պրեմիերան: «Արդեն մի քանի տարի է մենք այդ մարզադպրոցը համարում ենք Երեւան քաղաքի համար լուրջ ձեռքբերում: Այստեղ տոնական օրերին մեր համաքաղաքացիները կկարողանան ոչ միայն չմուշկ քշել, այլեւ  վայելել մի շարք ներկայացումներ»,-ասաց  նա:

  Արամ Սուքիասյանը նշեց, որ մարզադպրոցում ներկայացումները կանցկացվեն նաեւ  դեկտեմբերի 26-ին եւ 28-ին: «Մեզ համար շատ ուրախալի է, որ այս ներկայացումներն անցկացվելու են բացառապես մեր սաների ռեսուրսներով»,-հավելեց փոխքաղաքապետը:

Անդրադառնալով տոնական ավանդական դարձած միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը հավելեց, որ Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 10-ին Հյուսիսային պողոտայում: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Ամենաընթերցվածը