Հայկազ Բաղմանյանն ազատվել է թերացման համար. Վիգեն Սարգսյան

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:16
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հարցին:

"Նրա ազատման պատճառը աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն է", ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ Բաղմանյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է գրել իր հորդորով: Հորդորի պատճառը աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է, որը անհամատեղելի է հետագա համատեղ ծառայության հետ, ասաց նա: 

Նախարարն ասաց, որ նրա ազատման հրամանագիրը հաստատելու է նաև Սերժ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը