Ամանորին մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ պարենային փաթեթներ կստանան

  • Ներքին կյանք - 05 Դեկտեմբերի 2017, 15:14

Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրերի առիթով մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ կստանան պարենային փաթեթներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասաց, որ  փաթեթները կտրամադրվեն քաղաքապետարանի բազայում ընդգրկված սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ազատամարտիկներին, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին:

«Քառասուն հազար երեխաներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ: «Նոր տարին Երեւանում -2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխայի էլ հնարավորություն կընձեռվի թատրոններում մասնակցել Ամանորի տոնական ներկայացումներին», ասաց փոխքաղաքապետը:

Ամենաընթերցվածը