Սուրեն Կարայանն ընդունել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 17:32
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նախարարությունում ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նմախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբավելը» զեկույցին առնչվող հարցեր։ Այս համատեքստում կողմերը առաջարկներ են ներկայացրել նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ։

Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն անդրադարձել են  Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ ծավալել նախորդ փաստաթղթի արդյունքների ամփոփման և առաջիկա փաստաթղթի առաջնահերթ ուղղությունների մշակման վերաբերյալ։

Ամենաընթերցվածը