Զարուհի Փոստանջյանը մեկնում է Գլենդել ցույց անելու

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 16:38
Այսօր՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանի Անի պլազա հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը: Կայքէջին կարող եք ծանոթանալ www.yerkirtsirani.am հասցեով:

Շնորհանդեսի ավարտից հետո «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի ժամանակ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի և նշեց, որ համահայկական մեծ ընդվզմանն ընդառաջ մեկնելու է ԱՄՆ՝ սփյուռքահայության հետ հանդիպման և բողոքի ակցիա անցկացնելու, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիմաց:

Ամենաընթերցվածը