«Դրանից էլ լավ առաջա՞րկ». Արտակ Զաքարյանը կոչ է անում դադարեցնել դասադուլը

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 15:47
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա անող ուսանողներին կոչ է անում դադարեցնել դասադուլը: «Ուզում եմ կոչ անել մեր երիտասարդներին, որ դա այն ճանապարհը չէ, և այս օրենքն էլ այն օրենքը չէ, որ պետք է ամեն գնով պայքարի ելնել», ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ ինչպես վարչապետի հետ հանդիպման ժամանակ են պայմանավորվել, կարևոր սկզբունքները մշակելիս, որոնք պետք է տեղ գտնեն կառավարության որոշումներում, հաշվի են առնելու նաև ուսանողների կարծիքները:

«Մենք առաջարկում ենք տարկետման իրավունքից օգտվել այն ուսանողներին, ովքեր ասում են՝ ես չեմ խուսափում բանակից, թույլ տվեք ավարտեմ ուսումս: Դրանից էլ լավ առաջա՞րկ», հավելեց նա:

Արտակ Զաքարյանը նաև ասաց, որ ուսանողների պահանջներն իրենք չեն ընդունում, քանի որ այնքան հիմնավոր են ներկայացնում իրենց առաջարկը, որ դրանից հետ կանգնել նշանակում է թույլ տալ, որ չարաշահողները չարաշահեն, խուսափողներն էլ խուսափեն: Իսկ գիտությունը դրանից հաստատ բան չի շահի:

Ամենաընթերցվածը