Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է. Վահրամ Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 14:07
«Այսօրվա պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է»,- ԱԺ ամբիոնից ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հակադարձելով Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, թե Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ պատահական չէ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը:

«Եվ նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն, որի պատկերը դուք տեսնում եք այս դահլիճում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ երկար տարիներ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն է, և յուրաքանչյուր պաշտպանության նախարար պարտավոր է կարևորագույն հարցերը և ընդհանրապես պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը համաձայնեցնել Գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Ամենաընթերցվածը