«Հեռախոսս փչացած ա եղել, երկու օրում 2 միլիոն տարել ա»

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 12:14
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան բացատրեց, թե ինչպես է մեկ ամսում 2 մլն դրամի հեռախոսազրույց ունեցել պետական բյուջեի հաշվին:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս տարվա մայիսին իր ծառայողական հեռախոսի միջոցով Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի զանգեր է կատարել, ինչը վճարվել է պետական բյուջեից: Ըստ հրապարակման՝ նա խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ:

“Դրա ինչը մեկնաբանեմ, հեռախոսս փչացած ա եղել, տեխնիկական խնդիր ա եղել, 3G-ն չի անջատվել, երկու-երեք օրվա ընթացքում այդքան գումար ա տարել”, ասաց Նաղդալյանը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ որդու հետ է խոսել, նա պատասխանեց. “Չինաստան ես իմ որդու հետ Watsapp-ով եմ խոսում”:

Դիտարկմանը, որ դա իր մեղքով է եղել, գուցե կփոխհատուցի իր անձնական միջոցներից, Նաղդալյանը պատասխանեց. “Եթե այդպիսի պահանջ լինի, կփոխհատուցեմ”:


Ամենաընթերցվածը