Արթուր Բաղդասարյանը՝ ՍԴ նախագա՞հ. Ժամանակ

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 10:13
«Ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչելով Վանաձորի ավագանու բոլոր որոշումները՝ միեւնույն ժամանակ, դրանց վերացման ժամկետ էր սահմանել մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը:

Ըստ տեղեկությունների՝ ՍԴ այս որոշումը իշխանությունը կազմակերպել է Գագիկ Հարությունյանի գեղեցիկ հեռացումն ապահովելու համար, ում 70-ամյակը լրանում է 2018թ․մարտի 23-ին: Մեր տեղեկություններով՝ ՍԴ նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանին փոխարինելու է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս նշանակումից հետո ՀՎԿ-ն դադարելու է լինել կեղծ ընդդիմադիր եւ վերածվելու է բացահայտ իշխանական ուժի»:

Ամենաընթերցվածը