Ցուցակը ձեռագրով է եղել գրված. Սերժ Սարգսյանը կասի վերջին վայրկյանին. Հրապարակ

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 08:47
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինտրիգային թեմաներից է նաեւ կառավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը` ԱԱԾ-ի եւ ոստիկանության: Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս-քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները:

ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների ժամանակ՝ շատերս ԳՄ-ում կամ ԳՄ-ից հետո իմացանք, որ պատգամավորության թեկնածու ենք»:

Ի դեպ, պատգամավորների ցուցակը ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի մոտ եղել է ձեռագրով գրված` անգամ համակարգչով հավաքել չի տվել, որ չիմացվի։ 2 օր փակվել է, որեւէ մեկի հետ չի շփվել, գրել-ջնջել է, հաջորդ օրը դավթարով եկել է ԳՄ նիստի»:

Ամենաընթերցվածը