Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 20:31

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

Ամենաընթերցվածը